Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրանա 1,4%-ով
«Գազպրոմ» ընկերությունը հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը կբարձրացնի 1,4%-ով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Նշվում է, որ գազի գինը բարձրանում է ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության մայիսի 13-ի հրամանագրի համաձայն:
Ըստ աղբյուրի՝ գազի կարգավորվող գների փոփոխությունն ազդում է սպառողական գների դինամիկայի վրա ինչպես ուղղակիորեն՝ բնակչության վերջնական սպառման և բյուջետային ոլորտի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ էլեկտրական և ջերմային էներգիայի արժեքի բարձրացման միջոցով:
Այսպիսով, գազի մեծածախ գների ինդեքսացիան բոլոր կատեգորիաների սպառողների համար, ներառյալ բնակչության (առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն) 2019-ին կկազմի 1.4 տոկոս, 2020-2024 թթ-ին նշված գների աճը չի գերազանցի 3 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում