Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում անցկացվում է առաջին դասընթացների փուլը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրին դիմել էին Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 365 աշակերտներ՝ 13-17 տարեկան, որոնցից ընտրվել էին 110-ը:
Մայիսի 16-20-ը ծրագրի պատասխանատուները` փորձագետ և դասընթացավար Նարինե Զաքյանի հետ եղան գործընկեր մարզերում և անցկացրին առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր աշակերտները:
Դասընթացի արդյունքում մասնակից երեխաները պատկերացում են կազմել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասին և արդեն կարողանում են ընտրել ու գործածել տարբեր տեսակի թվային միջոցներ, ինչպես նաև արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, պատկերացնում են ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և գիտակցում են դրանց առավելությունները:
«21-րդ դարում չափազանց կարևոր են թվային տարբեր գործիքներից օգտագործելու հմտությունները, և մենք ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բնակվող երեխաները հնարավորություն են ստանում օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից և դրանց առավելություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին
- Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
- Beeline-ում ամսվա վերջին ուրբաթ օրը նվիրվեց երեխաների պաշտպանության օրվան
- Beeline-ում մեկնարկել է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիան
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատարանի մասնակիցները ներկայացրին դասընթացի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան