Եգիպտոսը հնարավոր է Լոնդոնից հետ պահանջի Թութանհամոնի կիսանդրին
Եգիպտոսի իշխանությունը կարող է Մեծ Բրիտանիայից պահանջի վերադարձնել Թութանհամոն փարավոնի քարե կիսանդրին, որը պետք է Լոնդոնում հուլիսի 4-ին Christie's աճուրդային տունը ներկայացնի վաճառքի։ ՏԱՍՍ—ի հաղորդմամբ այս մասին գրում է ABC-ին՝ հղում անելով եգիպտացի հայտնի հնագետ Զահի Հավասին։
Քանդակը, որը ստեղծվել է ավելի քան 3000 տարի առաջ, ներկայացնում է Թութանհամոնին արևի Աստված Ամոնի տեսքով։ Համարվում է, որ այն Լուկսորում՝ հայտնի Կառանակի տաճարում է կանգնեցված եղել։ Financial Times-ի տվյալներով, այն գնահատվել է ավելի քան 5 միլիոն դոլար։ Այժմ արտեֆակտը գտնվում է մասնավոր հավաքածուում։
«Հավանականությունը մեծ է, որ այն գողացել են Կառանակի տաճարից։ Christie's-ը չի կարող ապացուցել, որ քանդակը տնօրինելու իրավունք ունի»,- հայտնել է հնագետը։
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը սկսել է ուսումնասիրել կիսանդրու վաճառքի գործընթացը, որպեսզի ձեռնարկի իրավաբանական բոլոր անհրաժեշքտ քայլերն այն վերադարձնելու համար։ Christie's աճուրդային տունը դեռ այս առիթով մեկնաբանություն չի տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին