Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվել է
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քաղաքը կշարունակի ղեկավարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Նրա օգտին քվեարկել է 8 453 ընտրող: Նա անկուսակցական է, ինքնաառաջադրված, նրան սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, իշխող ուժի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, պարտվել է մոտ 400 ձայնի տարբերությամբ: Նրա օգտին քվեարկել է 8 058 ընտրող: Սա այն պարագայում, երբ Աբովյանում նրան աջակցող երթին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ:
Գրանցված մյուս թեկնածուներից Սասուն Գրիգորյանը ստացել է 731 քվե, Մանուկ Մկրտչյանը` 435, Արթուր Ղազարյանը` 139:
Նկատենք, որ մասնակցությունն ակտիվ չի եղել: Ընտրելու իրավունք ունեցող 44 520 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 18 176 մարդ: 360 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո իշխանության թեկնածուն պարտվել էր Կապան քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական 8-ամյա կրթություն ստացած թեկնածուն պարտվել է Սպանդարյանում
- Աբովյանում ՔՊԿ թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզել են
- Փաշինյանն Աբովյանում մասնակցում է «Իմ քայլի» նախընտրական քայլերթին
- Կապանում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՔՊ-ականին