Զեյնալյանն ասաց՝ որն է եղել իր հրաժարականի պատճառը
Հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Ազգային Ժողովում ի պատասխան լրագրողների հարցերի, կարճ ներկայացրեց իր այդ քայլի պատճառները։
«Գնահատելով բոլոր տեղեկատվական հոսքերը մեդիայով ու ոչ միայն մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել, ներկայացրել եմ հրաժարականի դիմում»,-ասաց նա։
Այլ հարցերի Զեյնալյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել, շտապում էր Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ
- Փաստաբան. Այս ամենը խոսում է այն մասին, որ Զեյնալյանի հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ
- «Իմ քայլում» Արտակ Զեյնալյանի հետ կապված որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են
- Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել
- Արտակ Զեյնալյան. Իհարկե, քաղաքական որոշում էր