Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրին ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան
Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հիմնադիր Արթուր Դանիելյանին ոստիկանները հենց կուսակցության գրասենյակում ձեռնաշղթաներ հագցրեցին, ոստիկանության մեքենա նստացրեցին ու ոստիկանության բաժին տարան։
Ոստիկանները կուսակցության անդամներին հայտնեցին, որ եղել է ահազանգ, ըստ որի, քաղաքացին «վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք անելու համար»։
Թե ով է եղել ահազանգողը, ինչպես է նկարագրել, թե ով է սպառնալիք հասցնողը այս ու այլ հարցեր մնացին անպատասխան։
Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ «սպառնալիքներ հնչեցնելու համար» բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը. «Ադեկվադ»
- «Ադեկվադ»-ը կուսակցություն կդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները