«Խնդալու» առողջապահություն
Այսինքն՝ չեն ստանում...
«Մարդիկ իրար միշտ առողջություն են մաղթում, բայց մեր երկրում մաղթանքով չես սահմանափակվի, որովհետև եթե ընկար հիվանդանոց կակ մինիմում պետք ա բախտդ բերի բարեխիղճ աշխատակցի հադիպես։
Շաբաթ օրը ես ու տղաս տաքսիով վթարի ենթարկվեցինք, չորս մեքենա շղթայական իրար մեջ մտան, մենք մեջտեղի մեքենայի մեջ էինք։ Տղաս քարսիթի մեջ էր, բարեբախտաբար ոչ մի բան չեղավ, ես գլուխս խփեցի նստարանի հենակին հետևի կողմից։ Արագ ուրիշ տաքսի եմ կանչել ու գնացել ենք հիվանդանոց, սկզբում Արաբկիր քանի որ այլ հարցով արդեն պայմանավորված էինք։
Զննումից հետո բժիշկն ասաց անհանգստանալու կարիք չկա, բայց դուք անպայման հետազոտվեք, քանի որ ունեի գլխապտույտ ու սրտխառնոց։ Ամենամոտը Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center էր, գնացինք։ Ընդունարանում մարդ չկա, միկիչ ձայն տվինք մեկ ել հայտնվեց քնած դշխուհին, կանչեց հերթապահ բժիշկների, որոնք ել հայտնեցին որ ռենտգեն ապարատ չունեն ( մարդ չգիտի ել ինչ րեակցիա տա) Գնացինք Մուրացան, որովհետև տղաս հետ տվեց, ասին Նեյրովիրաբուժ չունենք երեխուն տարեք Ծերեթելի։
Ընդունարանում մեղմ ասած բարդակ, պատմում ենք վթարի մասին, բուժքույրը աթոռին նստած մատյանում նշումներ ա անում ու ոչ մի նամյոկ ինչ որ ձևով օգնություն ցուցաբերելու, ասում ա բժշկին կանչել եմ սպասեք իսկ ձեզ իրավունք չունենք զննելու սա մանկական հիվանդանոց ա ու հրամայում ա որ դիմում գրեմ, որ կգնամ մեծահասակների հիվանդանոց ու մտքով չի անցնում ինձ գոնե աթոռ առաջարկի։
Վիրաբուժը տղուս ստից մտից նայում ա հագուստի վրայից, հետո տրավմատոլոգը վիզուալ զննում ա, թե բա քայլում ա՞ հա, չի՞ թոփԸլում չե, ազատ եք։ Լավ ա գոնե նեյրովիրաբուժն էր կոմպետենտ, մանրամասն զննեց։ ամեն ինչ կարգին էր։ Հասավ իմ հերթը արդեն Էրեբունի բկ ում ( թեգ անել չեղավ) այ այնտեղ բարդակ չեր այլ իսկական դժողք, մի կերպ հասավ մեր հերթը- վճարեք գնացեք հետազոտության։ Վճարեցի, ստուգվեցի լավ եմ, եկա տուն։
Ստեղ ամենա խնդալուն ա
Պարզվում ա վթարների դեպքում տուժողին պարտավոր են արագ օգնություն ցուցաբերել առանց որևէ վճարի, քանի որ ապահովագրական ընկերությունները ավտոմատ փոխհատուցում են, ընդորում մինչև 500 000 դրամ կանխավճար էն տրամադրում։ Օրենքը չիմանալը չի ազատում մուծվելուց։ Իհարկե գումարը հետ ստանալու ձև կա, բայց ճանապարհը նեղ է և քարքարոտ։
ՀՀ առողջապահության նախարարություն, էն սրտի նախարարին չկարողացա թեգել»։