Ավետիք Վարդանյան․ Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ամփոփել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
«Ես վերջին հավաքի ժամանակ էլ ասացի, որ թիմը լավ պատրաստվել է։ Լավ արդյունքների սպասում էինք՝ անկախ նրանից, որ թիմի լավագույն ըմբիշները վնասվածքների պատճառով բացակայում էին։
Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում։ Չենք ունենում 2-3 ըմբիշ և միայն նրանցից չենք սպասում մեդալներ։ Օրինակ՝ Հրաչյայի մասին ոչինիչ ասել չեմ կարող։ Նա պարզապես բոլորիս զարմացրեց։ Մինչև այս առաջնություը ոչ մի լուրջ հաջողություն չէր ունեցել։ Այստեղ ստացավ իր հնարավորությունը և արդարացրեց իրեն։ Դուրս եկավ «մահվան խմբից»։ Այնպիսի ըմբիշների հաղթեց, որ անսպասելի էր բոլորի համար։ Եզրափակչում էլ տեսաք, ակնհայտ առավելությամբ հաղթեց։
Ցավում եմ, որ մեր ըմբիշները, որոնք գոտեմարտում էին կիսաեզփափակիչներում պարտվեցին։ Եթե նրանք իրենցից ուժեղ ըմբիշի պարտվեին, այս փաստն այդքան ցավոտ չէր լինի, բայց հավասար գոտեմարտերում պարտվեցին։
Այս արդյունքները թիմային մեծ աշխատանք են։ Բոլորը նվիրված իրենց գործն են անում, իսկ տղաները՝ քրտնաջան աշխատում։
Աշխարհի առաջնության կազմում լինելու են փոփոխություններ։ Կարող եմ միայն ասել, որ 9 ըմբիշով չենք մասնակցելու։
Հիմա կվերադառնանք Երևան, կհանգստանանք, այնուհետև hունիսի 22-ից հուլիսի 3-ը վերականգնողական հավաքի կմեկնենք Վրաստան։ Այնուհետև կրկին կհանգստանանք և մեծահասակների ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնենք։ ԱԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնենք արտերկրում, բայց վայրը առայժմ հայտնի չէ»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է մարզիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա