Նարինե Խաչատուրյանի մանդատը փոխանցվում է Արթուր Հովհաննիսյանին
Պատգամավորական լիազորությունները դադարեցրած Նարինե Խաչատուրյանի մանդատն այսօր փոխանցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Հովհաննիսյանին։
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
- Նարինե Խաչատուրյանը չբացառեց, որ կարող է գնալ գործադիր
- Նարինե Խաչատուրյանը վայր է դնում ԱԺ մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան