Գետարգելի գյուղապետը ԲՀԿ-ական է, Ազատամուտինը` դաշնակցական
Կոտայքի մարզի Գետարգել գյուղում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Արսեն Կարապետյանը: Գործող գյուղապետի օգտին քվեարկել է 201 ընտրող: Նրա մրցակից անկուսակցական թեկնածու Տիգրան Արշակյանը: Նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, քվեարկել է 186 ընտրող:
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ընտրվել է միակ թեկնածուն` դաշնակցական Վահագն Ալավերդյանը: Քվեարկությանը մասնակցած 1172 քաղաքացիներից նրա օգտին են քվեարկել 1065-ը: Գյուղն ունի 2 310 ընտրող: Վ. Ալավերդյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվել է
- ՔՊ-ական 8-ամյա կրթություն ստացած թեկնածուն պարտվել է Սպանդարյանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան