Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել
Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 15-ամյա Եվա Գևորգյանը Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ Նա նաև արժանացել է «Մամուլի մրցանակի»։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Առաջին մրցանակին արժանացել է ավստրալիացի 16-ամյա դաշնակահարը, երրորդ՝ Հարավային Կորեայից 17-ամյա երաժիշտը։ Առաջին մրցանակակիրը ստացել է 15,000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10,000 դոլար, երրորդ` 5000 դոլար:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացում էր Դալասում մայիսի 31-ից հունիսի 8-ը։ Մրցույթին մասնակցում էին 13-17 տարեկան 23 դաշնակահար։
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- «Կապույտ թռչուն» մրցույթում Եվա Գևորգյանն անցել է եզրափակիչ
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան