ՀՔԾ-ն սկզբունքորեն չի նշում, թե ովքեր են «Մարտի 1»-ի քրգործի շրջանակներում հարցաքննվել
Հատուկ քննչական ծառայությունը չի նշում, թե «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ովքեր են քննվել, ովքեր են քննվելու, ինչ հարցերի շուրջ։
«Դա սկզբունք է, հիմա էլ չեմ դավաճանի այդ սկզբունքին»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ արդյո՞ք «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Բոլորը, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են այս դեպքերին, հարցաքննվելու են»,–ասաց Ս. Խաչատրյանը։
Այս գործի շրջանակներում առաջիկայում հնարավոր ձերբակալությունների մասին հարցին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց, որ աշխատանքները շատ ակտիվ շարունակվում են, չի կարող հիմա կանխակալ կարծիք հայտնել, թե՝ արդյո՞ք այս գործում ապագայում կլինեն ձերբակալություններ։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի երեկոյան ինձ հրավիրել են կառավարություն, բայց տեսնելով խառնաշփոթը հեռացել եմ. Ծառուկյան
- ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան
- Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1»-ի քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ