Քաղաքական 16:10 10/06/2019 Հայաստան

Դոկտոր Նադյա Դուգլաս․ Փաշինյանը պետք է համագործակցի նախորդ էլիտաների հետ

Բեռլինի Արևելյան Եվրոպայի և Միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը ծավալուն հարցազրույց է տվել Caucasus Watch-ի գերմանական ծառայութանը, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին, որոնց առջև կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հին էլիտաների ու նոր կառավարության միջև կոնֆլիկտին և այլ ակտուալ հարցերի, որոնք ներկայացնում ենք հատվածաբար։

Խոսելով նախորդ ռեժիմի նկատմամբ գործողությունների իրականացման մասին ու արդյոք հնարավոր է, որ հին էլիտան միավորվի ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Նադյա Դուգլասը նշել է, որ հին էլիտաները միասնական են Փաշինյանին հակադրվելու առումով, սակայն դրանից այն կողմ չկա ընդհանուր քաղաքական օրակարգ։

Խոսելով Փաշինյանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ներկայիս հակասության հետագա էսկալացիայի հնարավորության մասին, Նադյա Դուգլասը նշել է, որ սա դժվար է կանխատեսել։ Այն, որ Փաշինյանի ու Լեռնային Ղարաբաղի վերնախավերի միջև կա վստահության բացակայություն, կարող է բխել նաև այն փաստից, որ Փաշինյանը կասկածներ է հայտնում 2016 թ. Քառօրյա պատերազմի նախապատմության ու ընթացքի վերաբերյալ: Այդ պատճառով նա հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովում հետաքննության  մասին,  որը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ  վիրավորանք է պարունակում։

«Փաշինյանը հրապարակայնորեն սահմանեց ղարաբաղյան հակամարտության լուծման կարմիր գծերը և հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը՝ չմիջամտել Հայաստանի ներքին գործերին: Միևնույն ժամանակ, նա բազմիցս ասել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը չէ և միայն կարող է խոսել Հայաստանի անունից ու Մինսկի խմբին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղան»,-ասել է Նադյա Դուգլասը։

Նշվում է, որ կա նաև լարվածության  ուժեղացման հավանականություն՝ Ռուսաստանի կողմից սեփական շահերի համար Փաշինյանի կառավարությանն ու  Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը միմյանց դեմ հանելու փորձերի պատճառով։

Փաշինյանի ու Պուտինի հարաբերությունների հետ կապված, և թե ինչպիսի դեր է դրանում խաղում Քոչարյանի գործը, Նադյա Դուգլասը կասկած է հայտնել, որ  նրանք անձնական մակարդակում հավանում են միմյանց, այնուամենայնիվ, հույս ունի, որ երկու կողմում էլ ցանկություն կա արդյունավետ աշխատել միասին, և որ Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն դա անել ապագայում:

«Իհարկե, Փաշինյանը հասկացել է, որ Ռուսաստանը, չնայած ոչ բացահայտ, բայց հստակ աջակցում է Քոչարյանի գործին ու նրա հետևորդներին»,-ասում է Նադյա Դուգլասն ու հավելում, որ Պուտինը շահագրգռված է շարունակել աշխատել Փաշինյանի հետ, սակայն նրա համար լավ է, որ Փաշինյանն իրեն անվտանգ չզգա իր դերում:

Դատական համակարգի նկատմամբ Փաշինյանի վերջին հարձակումների հնարավոր հետևանքների մասին խոսելիս Նադյա Դուգլասն այն համարում է շատ խնդրահարույց։

«Այն փաստը, որ Փաշինյանը կոչ էր արել անցանկալի դատավորներին ազատել, սկզբում շատ նյարդայնացնում էր, քանի որ դա չի համապատասխանում նոր լիբերալ ռեժիմի գաղափարին, որը հարգում է օրենքի գերակայությունը: Սա խաթարում է կառավարության վստահելիությունը: Եթե կառավարությունն ու խորհրդարանը ժողովրդավարական ընտրված են, ապա պետք է նաև լինի ժողովրդավարական ճանապարհով բարեփոխումների իրականացման փորձ: Նաև իմաստ չունի առավել բաժանել արդեն բևեռացված էլիտան։ Եթե Փաշինյանը ցանկանում է լինել բոլոր հայերի վարչապետը, ապա նա պետք է աշխատի այդ հին էլիտաների հետ»,-ասում է Նադյա Դուգլասը։

Նշվում է, որ Փաշինյանի համար դժվար է աշխատել նախորդ նախագահների կողմից նշանակված դատավորների ու դատախազների հետ։ Նրանց հնարավոր չէ ազատել՝ առանց սահմանադրական փոփոխությունների։

«Փաշինյանը դատական բարեփոխումները նախաձեռնեց շատ ուշ, և այժմ փորձում է փոխհատուցել դրա համար: Փորձերը, այն անել ուժի միջոցով, ձախողվել են, հատկապես, որ այն բնականաբար առաջացրեց միջազգային քննադատություն: Փաշինյանը, հավանաբար, առաջնահերթություն էր սահմանել «տնտեսական հեղափոխությունը»։ Արդարադատության ոլորտն անտեսվել էր»,-ասել է հետազոտող Նադյա Դուգլասը, հավելելով, որ դատական բարեփոխումների վերաբերյալ մեկնաբանությունները Քոչարյանի ազատ արձակումից հետո, նման էր, որ արվեցին անձնական քաղաքական հիմքերով։

«Այդպիսի հուզական ռեակցիաները կարող են արվել հեղափոխական առաջնորդի կողմից, սակայն ավելի շատ բնորոշ չեն կառավարող վարչապետին։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա այժմ պետք է շարունակել դիտարկել, թե որ է տանում այսպես կոչված անցումային արդարությունը: Այնուամենայնիվ, կառավարությունը խորհրդարանում ունի անհրաժեշտ մեծամասնություն` այս ոլորտում սահմանադրական փոփոխություններ անելու համար»,-ասվում է հարցազրուցում։

Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև բանակցությունների նոր փուլից սպասելիքների հետ կապված նշվում է, որ դեռևս կա զգուշավոր լավատեսություն, սակայն Ադրբեջանն ու Հայաստանը յուրաքանչյուրն ունի իր սեփական գաղափարները, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը, որոնք միմյանց հետ ներդաշնակ չեն ու դա միշտ այդպես է եղել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}