Սաքունց. Եթե լինի կասկած, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել իր հայացքների համար, դա կլինի խայտառակություն
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, պետք է ներկայացնել «Ադեկվատ» ՀԿ-ի նախագահ Արթուր Դանիելյանին ոստիկանություն բերման ենթարկելու և հնարավոր ձերբակալման հիմքերը:
«Անձամբ ունենալով արմատական գաղափարական հայացքների, մոտեցումների հակասություններ Արթուր Դանիելյանի և նրա համախոհների հետ, այնուհանդերձ եթե լինի փոքր ինչ կասկած, որ բերման է ենթարկվել բացառապես իր հայացքների համար, ապա դա ոչ թե անընդունելի է, այլ կլինի խայտառակություն և կհամարվի հետապնդում անձի նկատմամբ բացառապես իր հայացքների համար:
Այդ պատճառով, ՀՀ ոստիկանությունը պետք է նախ հրապարակի Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, ապահովվի անմիջապես փաստաբանով, և այս գործի մասին բոլոր գործողությունների մասին պատշաճ իրազեկի հանրությանը»,-գրել է Սաքունցը։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին կուսակցության գրասենյակից ձեռնաշղթաներ հագցրած ոստիկանները տարել են ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ձեռնաշղթաներ կարելի է օգտագործել, եթե կան ձերբակալման հիմքեր
- Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրին ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան
- Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Լիկա Թումանյան
- Անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը. «Ադեկվադ»