Փաստաբան. Ձեռնաշղթաներ կարելի է օգտագործել, եթե կան ձերբակալման հիմքեր
Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին ձեռնաշղթաներով ոստիկանության Կենտրոնի բաժին տանելուց հետո շենքի դիմաց քաղաքացիներ են հավաքվում։
Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, այս պահին նրա կողքին է։ Դանիելյանը վատ է գնահատում, որ ձեռնաշղթաներով է ոստիկանություն բերվել։
«Ո՞վ կարող է դա լավ գնահատել առահասարկ։ Այս պահին գործողություններ են տեղի ունենում, հուսով եմ՝ շուտով դուրս կգանք, իր դիրքորոշումը պարոն Դանեիլյանը կասի, ես կխոսեմ իրավական մոտեցումների մասին»,-Panorama.am-ին ասաց փաստաբան Աթանեսյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատեց, քաղաքացուն կարող են ձեռնաշղթաներով տեղափոխել ոստիկանություն, եթե առկա են ձերբակալման հիմքեր։
«Ձերբակալման հիմքերի թվում է թաքնվելու վտանգը, փախուստի դիմելը, որը պետք է հաստատված լինի ապացույցներով»,-ասաց նա։
Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, այս պահին ինքն էլ բաժնում է, կխոսի ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրին ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան
- Անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը. «Ադեկվադ»
- «Ադեկվադ»-ը կուսակցություն կդառնա
- «Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել