Թիվ 46 երթուղայինի վարորդի վերաբերյալ դեռ որոշում չունեն
Թիվ 46 համարի երթուղային միկրոավտոբուսի վարորդի՝ ղեկին ծխելու մասին ահազանգել ու տեսանյութ էր հրապարակել քաղաքացի Անի Խաչատրյանը։ Բանն այն է, որ ուղևորը պահանջել էր, որ վարորդը չծխի, ինչին ի պատասխան վարորդը կանգնեցրել էր մեքենան, պահանջել, որ Անի Խաչատրյանը ցած իջնի։ Մյուս ողևորներներն էլ Անի Խաչատրյանին որակել էին «գործ տվող», սպառնացել, որ կկոտրեն կամերան։
«Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց»,-նկարագրել է ահազանգած քաղաքացին։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին ասաց, վարորդի վարքագծի մասին ահազանգը երեկ երեկոյան փոխանցել են քաղաքապետարանի պատասխանատուներին:
«Այս պահին դեռ որևէ որոշում չկա, որոշում լինելուն պես՝ կհրապարակենք»,-ասաց նա։