Իրանը կոչ է անում հրաժարվել դոլարից՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» դադարեցնելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսության ազդեցությունը կվերանա, եթե աշխարհի երկրները դադարեցնեն դոլարն օգտագործել իրենց միջազգային գործարքներում: Այս մասին հայտնում է profinance-ը։
«Ամերիկայի իշխանությունը հիմնված է դոլարի վրա։ Ամերիկայի տնտեսական ուժը կտապալվի, եթե երկրները դոլարը դուրս բերեն իրենց տնտեսական համակարգերից»,- ասել է Զարիֆը՝ խոսելով դպրոցականների առաջ:
Զարիֆի խոսքերով, Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա «հուսահատությունից»:
«Միացյալ Նահանգների գործողությունները հանդիսանում է տնտեսական ահաբեկչություն, քանի որ նրանք ճնշում են գործադրում սովորական իրանցիների նկատմամբ՝ փորձելով ստիպել երկրի կառավարությանը փոխել իր քաղաքականությունը»,-ասել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին դոլարը քննադատության էր ենթարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։