ԿԲ պաշտոնյա. Դրսից ռիսկեր առկա են
Ֆինանսական համակարգում ռիսկերը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2008-ին ավելի շատ բխել են արտաքին միջավայրից։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։
«Չնայած 2018-ին Հայաստանում աճել է վարկավորումը, տեղի է ունեցել բանկերի խոշորացում, արտաքին միջավայրից բխող ռիկսերի որոշակի փոփոխություն, այնուամենայնիվ բանկերի կողմից ռիսկերի կլանման ունակությունը մնացել է բավականին բարձր»,-ասաց ԿԲ պաշտոնյան։
Նրա խոսքով, արտաքին ռիսկերից էր նաև պղնձի գների նվազումը։
Չնայած սրան, Ա. Գրիգորյանը նշեց, որ վերջին զարգացումների արդյունքում Հայաստանի ֆինանսական՝ մասնավորապես բանկային համակարգում եղել է էական աճ։
«Բանկային համակարգում ռիսկերի էկան կուտակում չի ձևավորվել, չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը շարունակել է նվազել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում