
«Իրատես». Դատական համակարգը «իրենցով» անելու գերխնդիր իշխանության սորոսական սեկտորի համար
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության սորոսական սեկտորի համար կենաց-մահու խնդիր է անցումային արդարադատության, դատական համակարգը «իրենցով» անելու, արդարադատության նախարարի պաշտոնում իրենց «մարդուն» նշանակելու գերխնդիրը: «Սեկտորում» համոզված են` այնքան կարևոր չէր գործադիր, խորհրդարանական, որքան դատական իշխանություններն իրենցով անելը, որովհետև այդ իշխանությամբ են վավերացվելու իրենց հեղափոխական «ձեռքբերումները»:
Վերջիններիս տագնապը պատճառաբանվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի օր օրի մեռնող ռեյտինգով, այլև Սորոսի գրասենյակը ՎԵՏՕ-ի կողմից ամենօրյա շրջափակման մեջ պահելու հանգամանքով. «սեկտորը» մտավախություն ունի, որ այդ բողոքների արդյունքում իրենք տանուլ կտան ոչ միայն կադրային խնդիրը, այլև շատ բան: Ի դեպ, ՎԵՏՕ-ին արդեն իսկ հաջողվել է «ոչևսացնել» ընդունելի կադր Կարեն Անդրեասյանին, հիմա էլ ՎԵՏՕ-ն հանգամանալից աշխատում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի «վրա», որը «կեղծ հիվանդության պատճառով» ազատվել է բանակից, բայց պետք է դառնա վեթինգի «հայր»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին