Պատմության մեջ ամենաթանկ նկարը գտել են արքայազնի զբոսանավում
Հայտնի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը գնահատվել է գրեթե կես միլիոն դոլար, պահվում է սաուդյան ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի զբոսանավում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Guardan-ը։
Արվեստի գործը պահվելու է արքայազնի զբոսանավում, քանի որ երկրի իշխանությունները դեռ Էլ-Ուլեում չեն կառուցել մշակութային կենտրոնը, որտեղ ծրագրում են տեղադրել դա Վինչիի կտավը։ Զբոսանավը գտնվում է Եգիպտոսում՝ Շարմ-էլ-Շեյխի շրջանում։
«Աշխարհի փրկիչը» վաճառվել է 2017 թվականին Նյու Յորքի Christie's աճուրդում 450 միլիոն դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Telegraph. Լուվրը կասկածում է, որ «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակը դա Վինչին է
- Լեոնարդո դա Վինչիի՝ աշխարհում ամենաթանկ կտավի շնորհանդեսը չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան