46 համարի երթուղայինի վարորդը վարորդական վկայական չի ունեցել
Թիվ 46 երթուղային միկրոավտոբուսում տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ուսումնասիրել են ոստիկանությունում։
Դրա արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 46 երթուղայինի վարորդը հեռացվեց աշխատանքից
- Թիվ 46 երթուղայինի վարորդի վերաբերյալ դեռ որոշում չունեն