Amazon-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդ
Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ հետ մղելով անցյալ տարվա առաջատար Google-ին առաջին հորիզոնականից: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով BrandZ Top 100 Most Valuable Global Brands-ի հրապարակած վարկանիշային աղյուսակը:
Մեկ տարում Amazon-ի արժեքը, որը վերջին տարիներին վերածվել Է «բրենդ-Էկոհամակարգի» և ընդլայնվել է շուկայի նոր սեգմենտներում, աճել է մեկուկես անգամ և կազմել 315 մլրդ դոլար։ Նշվում է, որ 2018 թվականին, Amazon-ը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը:
Ռենքինգում երկրորդ հորիզոնականում այս տարի ևս հայտնվել է Apple-ը (309,5 մլրդ դոլար), իսկ Google-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (309 մլրդ դոլար): Այնուհետև գալիս են Microsoft-ը, Visa-ն, Facebook-ը, Alibaba-ն:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա ռենքինգում կա չինական 15 ընկերություն. 2019 թվականին ցուցակ են մտել Didi Chuxing տաքսի ծառայությունը և հեռախոսների արտադրությամբ զբաղվող Xiaomi ընկերությունը:
Այս տարվա BrandZ վարկանիշում կրկին չկան ռուսական ընկերություններ, իսկ 2009-2014թթ-ին կային երկու ընկերություն, 2008 թ-ին՝ մեկ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում