Արմեն Գյուլբուդաղյանց. Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար
Հունիսի 10-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը հունիսի 11-ին կայանալիք Հունաստան-Հայաստան հանդիպումից առաջ: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կայացած մարզմանը մասնակցել են բոլոր 22 ֆուտբոլիստները: Հավաքականի մարզչական շտաբը փորձարկել է հիմնական կազմի մի քանի տարբերակ:
Հունաստան-Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին:
Նախօրեին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Թե հաղթած, թե պարտված խաղը պետք է շուտ մոռանալ, պատրաստվել հաջորդ խաղին։ Նոր խաղ է լինելու, պետք է մեծ տրամադրվածությամբ մոտենալ այդ խաղին, որ կարողանանք լավ արդյունքներ գրանցել»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը։
Նա նշել է, որ հաշվի են առնելու ինչ-որ գործոններ, Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստների ուժեղ և թույլ կողմերը, բայց ավելի շատ կենտրոնանալու են իրենց խաղի վրա։
«Ամեն ինչ անելու ենք, հաշվի ենք առնելու, որ հասնենք լավ արդյունքի»,- ասել է Ա. Գյուլբուդաղյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան