Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ
Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասախոսությանը մասնակցելու համար հրավիրում ենք բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:
Դասախոսությանը մասնակցել ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև հունիսի 14-ը, ժամը 18:00-ը։ Գրանցման մասին մանրամասները՝ ՀՖՖ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան