Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է կալանավորման պատճառով, այսինքն նրա առողջական վիճակը երկարատև կալանք կրելու արդյունք է։ Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
«Մանվել Գրիգորյանը, երբ մեկ տարի առաջ այս օրերին կալանավորվում էին, նրա շաքարւ 7 էր, այսօր 27 է։ Կալանքի պատճառով ավելացավ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է նիստի ընթացքում դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, որ Մ. Գրիգոյանը գիտակցաբար դեղորայք չի ընդունում, Ա. Մկրտչյանն ասաց. «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի դրսևորած բացասական վարքագծից, որ հրաժարվել է բուժումից, դա եղել է այն պահից հետո, երբ անձը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքներն իրեն հասանելի բոլոր օրինական միջոցերով, այդ թվում նաև դեղադուլ հայտարարելով, որովհետև տեղափոխման պահից հենց ներս են բերել «Դատապարատյալ հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, բոլոր պաշտպաններով կանգնած ենք եղել դռների առջև, մեր նկատմամբ կատարվեց հանցագործություն, խոչընդոտվեց մեր փաստաբանական գործունեությունը, մեզ չթողեցին գտնվել մեր պաշտպանյալի կողքին»։
Փաստաբանը նշեց, որ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը մնում է «ռեանիմացիոն հիվանդի առողջական վիճակի», նա չի գտնվելու այսօր առաջին ատյանի դատարանում տեղի ունենալիք նիստին, հետևաբար նիստը հետաձգվելու է, խնդրեց հնարավորինս սեղմ ժամկետներում որոշում ընդունել։
Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ ակնկալում է դատախազության մարմիններից հաջորդ դատական նիստին ստանալ ՔԿՀ–ից պաշտոնական փաստաթուղթ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների հետ կապված։ Հաջորդ նիստը կայանալու է հունիսի 17–ին։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, նա տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Սակայն մինչ այդ, նա որոշ ժամանակ բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, այնուհետև որոշվել է նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել
- ՀՀ կողմից Արցախին տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
- Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա