Արթուր Դանիելյան. Փաշինյանի քայլերից մենք միայն շահում ենք
«Մենք մեր աջակցություն ենք հայտնել ՎԵՏՕ նախաձեռնությանը։ Ենթադրում եմ, որ պարբերաբար կմասնակցենք ակցիաներին»,-հայտարարեց «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։
Նա իր կուսակիցներից մի քանիսի հետ եկավ Բաց հասարակության հիմնադրամ կազմակերպության գրասենյակի դիմաց։ Հիշեցնենք, որ այստեղ Սորոսի գրասենյակի գործունեության դադարեցման պահանջով ակցիա են իրականացնում ՎԵՏՕ նախաձեռնության անդամներն ու աջակիցները։
Դանիելյանն անդրադարձավ ոստիկանության կողմից իրեն ու ընկերներին բերման ենթարկելու դեպքերին։ Ասաց՝ արդեն 24 ժամ է անցել, բայց դեռ որևէ մեկը բերման չի ենթարկվել։
«Բայց մենք պատրաստ ենք։ Հնարավոր է՝ սրացումներ լինեն որոշ մարդկանց մոտ, և դա արտացոլվի մեր ու իրավապահների ևս մեկ հանդիպմամբ»,-ասաց Դանիլյանը։
Նա նշեց, որ իշխանության կողմից իրենց «լռեցնելու, չեզոքացնելու» գործողությունները միայն իրենց ուժեղացնում են, ավելի մեծ թափով են շարունակելու իրենց գործունեությունը։
«Թե մարդկային ռեսուրսների, թե ֆինանսական, թե մեդիա ռեսուրսների առումով մենք միայն շահում ենք, երբ իշխանությունները նման քայլի են դիմում։ Դա նաև տարակուսանք է առաջացնում սոցցանցերում, մարդիկ չեն հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակաբար ու հետևողականորեն ձեռնարկում քայլեր, որոնց արդյունքում մենք միայն շահում ենք։ Այս հարցի պատասխանը տրամաբանության դաշտում հնարավոր չէ գտնել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Սորոսի գրասենյակից պարտադրում են արդարադատության նախարար նշանակել Բադասյանին
- Նարեկ Մալյան. Մեր նպատակն է ցույց տալ, թե որ քաղաքական ուժերն են Հայաստանում գործակալական ցանցի հենարանը
- Ռուբեն Մելիքյան. Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանություն սպառնալիքի համար, որն իրական չէ
- Արթուր Դանիելյանը համարում է, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում
- Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրին ձեռնաշղթաներով ոստիկանություն տարան
- Անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը. «Ադեկվադ»