Նարինե Խաչատուրյանը նշանակվել է փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ն.Խաչատուրյանը (Թուխիկյան) դիմումը էր ներկայացրել ԱԺ նախագահությանը ԱԺ մանդատից հրաժավելու մասին։ Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Նա պատգամավոր էր ընտրվել 2018 թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Խաչատուրյանի մանդատը փոխանցվում է Արթուր Հովհաննիսյանին
- Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
- Նարինե Խաչատուրյանը չբացառեց, որ կարող է գնալ գործադիր
- Նարինե Խաչատուրյանը վայր է դնում ԱԺ մանդատը
- «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը կդառնա՞ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան