Առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5.2 %-ով
2019 թվականի հունվար-մարտին Հայաստան է ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշենք, որ 2018 թ-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 346 հազար 458 զբոսաշրջիկ:
Վիճակագրության համաձայն՝ 2019թ-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 317 հազար 891 մարդ՝ 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.7%-ով:
Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա հունվար-մարտին 2018 թ-ի առաջին եռամսյակի համեմատ այն աճել է 41.8%-ով:
Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հանրապետության տարածքում գործող հյուրանոցներում, հանգստյան տներում, առողջարաններում և հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներում հաշվառվել է 158 հազար 672 ՀՀ ռեզիդենտ-զբոսաշրջիկ:
Ներքին զբոսաշրջության 33.9%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին,19.2%-ը կրել է գործնական բնույթ, իսկ 39.3%-ը եղել է բուժման նպատակով: