Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և կնոջ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մ. Գրիգորյանը չէր տեղափոխվել դատարան։
Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի համապատասխան գրությունը, որ Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել նիստին, 24-ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը հետաձգվում է։
Դատավորը նաև հայտարարեց, որ դատարանը ստացել է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Աշոտ Իսախանյանի դիմումը, լուսանկարներ։ Դիմումում մասնավորապես նշել է. «Հարգարժան դատարան, հանդիսանում եմ Մանվել Գրիգորյանի գործով տուժող։ Գրիգորյանն ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել, որ կսպանի: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը, և չգիտեմ` ինչու դատակոչի հրավեր չեմ ստացել: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավվել դատակոչի ենթակա անձ տուժող, հատկացնել մեղադրական եզրակացությունը: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ ամբողջ կյանքս կործանելու համար»։
Դատավորն ասաց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա:
Հաջորդ նիստը կայանալու է հունիսի 18-ին։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
- Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
- Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին