Առատաշեն գյուղում տղամարդը հրացանով սպանել է կնոջն ու աներորդուն
Հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան:
Ոստիկանությունից հայտնում են՝դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են:
Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է:
Ըստ ոստիկանության՝ տղամարդուն վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որը Առատաշեն գյուղի բնակիչ է և գտնվում է արձակուրդում: Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին:
Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: