ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը բրիտանական իշխանություններին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին վերաբերվող պաշտոնական հարցում է ուղարկել։ 360tv.ru կայքը, հղում անելով Washington Post-ին, գրում է, որ ԱՄՆ խնդրում է արտահանձնել Ասանժին ԱՄՆ տարածք։
Հարցումն ուղարկվել է դեռ մայիսի 6-ին։ ԱՄՆ կողմից Ասանժի հետագա մեղադրանքները քիչ հավանական են։
Երկու երկրների միջև համաձայնագրով ենթադրվում է, որ արտահանձնումը պետք է իրականացվի Ասանժի ձերբակալությունից 60 օրվա ընթացքում։ Այդ ժամկետը լրացել է հունիսի 10-ին։ Համաձայնագրով ԱՄՆ նաև չի կարող WikiLeaks-ի հիմնադրին հետապնդել ցանկացած ենթադրյալ հանցագորության համար, բացի նրանցից, որոնք նշված են հարցումում։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում նա կարող է դատապարտվել 175 տարվա ազատազրկման։
Նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Վճիռն ընդունվել էր մայիսի 1-ին։
Արտահանձման հարցը որոշելու է դատարանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
- ՄԱԿ-ում պատմել են Ասանժի իրավունքների խախտման մասին
- WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան