Նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել. Արամ Վարդևանյան
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ-ի որոշմանը, ըստ որի, մեկ ամսով երկարաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը:
Նա մասնավորապես գրել է.
«Սահմանադրական դատարանը անհրաժեշտություն է տեսնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն՝ օգտվելու աշխատակարգով նախատեսված նախնական ուսումնասիրման 20-օրյա ժամկետում ավարտելու՝ բացառությունից: Այս տեսանկյունից էլ ավելի է հիմնավորվում՝ քրեական գործի վարույթի կասեցման որոշման պատճառաբանվածությունը և անհրաժեշտությունը: Այսինքն խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ, լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել, իսկ ՀՀ դատախազությունը կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, պնդելով ՍԴ դիմելու հիմքի բացակայությունը:
Թեև բազմիցս խոսվեց Դատարանի կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման բողոքարկման ենթակա չլինելու մասին և դրա Սահմանադրության և Սահմանադրական օրենքով նախատեսված երաշխիքների մասին, սակայն այսօրվա ՍԴ-ի որոշումը առնվազն պետք է բավարար լիներ նման բողոքը պարզապես մինչև դատական նիստը՝ հետ վերցնելու համար:
Սահմանադրական դատարանը անհրաժեշտություն է տեսնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն օգտվելու աշխատակարգով նախատեսված նախնական ուսումնասիրման 20-օրյա ժամկետում ավարտելու՝ բացառությունից: Այս տեսանկյունից էլ ավելի է հիմնավորվում՝ քրեական գործի վարույթի կասեցման որոշման պատճառաբանվածությունը և անհրաժեշտությունը:
Այսինքն՝ խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ, լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել, իսկ ՀՀ դատախազությունը կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, պնդելով ՍԴ դիմելու հիմքի բացակայությունը: Թեև բազմիցս խոսվեց Դատարանի կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման բողոքարկման ենթակա չլինելու մասին և դրա Սահմանադրության և Սահմանադրական օրենքով նախատեսված երաշխիքների մասին, սակայն այսօրվա ՍԴ-ի որոշումը առնվազն պետք է բավարար լիներ նման բողոքը պարզապես մինչև դատական նիստը՝ հետ վերցնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ հունիսի 12֊ին
- Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան