5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր
«Այս անցումային փուլում առաջին դասարանցիների գրանցման հայտերի օնլայն հարթակում առաջացած տեխնիկական կամ գրանցման խնդիրների հետ կապված նախարարությունն ընդառաջել է ծնողներին: Հաջորդ տարիներին այդ խնդիրները չեն լինի, քանի որ համակարգը բաց կլինի, միանգամից նույն օրը լցնելու անհրաժեշություն չի լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ նախարարություն հետևություններ արել է, իսկ բողոքները եղել են հայտերը ներկայացնողների մոտ մեկ տոկոսի մոտ։
Ինչ վերաբերում է տարրական դասարանների դասագրքերի երկհատոր դարձնելու ծրագրին՝ նախարարը հայտնեց, որ գրքերն արդեն տպագրության են գնացել։
«Երբ մենք խոսում ենք 1, 1.5, 2 կգ քաշի մասին. դրանք վերաբերում են գրենական պիտույքներին և գրքերին, այսինքն՝ դրա մեջ պայուսակի քաշը չի մտնում: Շատ հաճախ ծնողը պայուսակը վերցնում, ասում է, տեսեք որքան ծանր է պայուսակը, բայց երբ գրքերը և գրենական պիտույքները հանում ես, տեսնում ես, որ պայուսակի ծանրությունը դրանից չի նվազում, որովհետև ինքնին արդեն պայուսակը շատ ծանր է: Կոչ կանեմ ավելի թեթև, պարզ պայուսակներ երեխաների համար գնել, պետք չէ թանկ և ծանր պայուսակներ գնել»,- ասաց նա։
Նա նաև հավելեց, որ բացի տարրական դասարաններից, 5-12-րդ դասարանների շուրջ 40 անուն դասագիրք ևս կլինեն երկհատոր։
«Երկար ենք աշխատել այս ուղղությամբ, որ կիսելու պրոցեսում ուսումնական պրոցեսը և բովանդակությունը չտուժի. տարրականները կիսվում են, իսկ 5-12-րդ դասարանների այս տարի վերատպվող շուրջ 40 անուն դասագիրք նույնպես կիսվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Դասագրքերը կիսելը չի ողջունվում
- Դասագրքերի հետ կապված շատ տեղին են բողոքները. ԿԳ նախարար
- Ծնողները ևս մեղավոր են, ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ. Լևոն Մկրտչյան
- 6-րդ դասարանի աշակերտի պայուսակը կշռում է այնքան, որքան АКС 74 ինքնաձիգը. Արման Սաղաթելյան
- Ինչպե՞ս ընտրել դպրոցական պայուսակ
- Առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է լինի 2-2,5 կգ-ից ավելի.մասնագետ