Բեթհովենի մազափունջը կվաճառվի
Sotheby's աճուրդում ներկայացնվելու է հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի մազափունջը։ Աճուրդային տան գրքի և ձեռագրերի բաժնի ղեկավարն ասել է, որ կոմպոզիտորին խնդրել է կտրել մազափունջն ավստրիացի դաշնակահար Անդոն Հալմը որպեսզի նվիրի իր կնոջը։ Բեթհովենը, որը աշխատում էր դաշնակահարի հետ իր աշխատանքներից մեկի վրա, չէր կարող մերժել նրան։
Եվրանյուզի հաղորդմամբ, աճուրդային տան ներկայացուցիչն ասել է, որ հայտնի մարդկանց մազափնջերն այդ ժամանակներում հաճախ էր դառնոմ հավաքածուների առարկա և նույնիսկ փոխանցվում էր ժառանգաբար։
Լոտը գնահատվել է 12-15 հազար ֆունտ ստերլինգ։ Վաճառքն այսօր է։