Հայտնի են Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները
Բրիտանիայի պահպանողականներն ընտրում են կուսակցության ղեկավար։ Թեկնածուների գրանցումն արդեն ավարտված է, գրանցվել է 10 թեկնածու։ Այս մասին հայտնում է euronews-ը։
Թեկնածուներից առաջատարը համարվում է արտաքին գործերի նախկին նախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Ջոնսոնի գլխավոր մրցակիցն է ԱԳ նախարարի պաշտոնում նրան հաջորդած Ջերեմի Հանթը, ով իր ելույթում հայտարարել է, որ առանց «բրեքսիթի» չկա պահպանողական կառավարություն և նա, ով կլուծի «բրեքսիթի» հարցը, նա կհաղթի հաջորդ ընտրություններում։
Արշավ է սկսել նաև Բրիտանիայի նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Մայքլ Գոուվը։
Քվեարկության առաջին փուլը տեղի կունենա հունիսի 13-ին, երկրորդ փուլը՝ հունիսի 18-ին։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 22-ին կամ ավելի ուշ։
Նշենք, որ նա, ով կդառնա պահպանողական կուսակցության ղեկավար, կլինի նաև երկրի վարչապետը՝ Թերեզա Մեյից հետո։