Չեխովի փողոցում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել։
Անցորդներն են օգնություն ցույց տվել ու շտապ օգնություն կանչել։ Տարել են հիվանդանոց։
Ոստիկանությունից հայտնեցին, որ հիվանդանոցից ահազանգ են ստացել։
«Ըստ Սուրբ Աստվածամայր բ/կ-ից ստացված ահազանգի, պոլիտրավմա ախտորոշումով Չեխովի 27 հասցեից իրեն մոտ են տեղափոխել 2003 թ. ծնված երիտասարդի։ Հանգամանքները պարզվում են»,-ասացին ոստիկանությունից։