Չեխովի փողոցում ծեծված 16-ամյա տղայի վիճակը բավարար է
Չեխովի փողոցում առայժմ անհայտ անձանց կողմից ծեծված 16-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կենտրոնի մամուլի հետ կապերի պատասխանատու Գևորգ Դերձյանը Panorama.am-ին հայտնեց՝ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, նա գիտակցություն ունի։
«Այս պահին երեխան հետազոտություններ է անցնում։ Դրանք վերջացնելուց հետո նոր կարող եմ պատասխանել այլ հարցերի»,-ասաց Դերձյանը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանում։ Ոստիկանությունն ահազանգից հետո պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։