«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել
Սահամանադրական դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ`ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի, այսինքն հետադարձ ուժ տալու սահմանադրականության, ինչպես նաև նշված մեղադրանքի շրջանակներում նախագահական անձեռնմխելիության հարցը պարզելու համար:
Սահմանադրական դատարանը հունիսի 7-ին որոշել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար 2019թ.-ի մայիսի 20-ին ՍԴ մուտքագրված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 9-ը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի գործով կասեցման որոշումն ամբողջությամբ համահունչ է նաև Վենետիկի հաձնաժողովի դիրքորոշումներին
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին