ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:
Բանկից հայտնում են, որ ակցիան կտևի մինչև 2019թ. նոյեմբերի 30-ը: Կատարելով անկանխիկ գնումներ կամ կանխիկացնելով գումար վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը Հայաստանում, արտասահմանում կամ ինտերնետ միջավայրում, Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ դրամական պարգևներ 100 000 ՀՀ դրամի չափով:
«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակիցներ կդառնան ինչպես նոր, այնպես էլ Բանկի գործող հաճախորդները, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեն չօգտագործված վարկային սահմանաչափով վարկային քարտեր: Ամեն ամիս հաճախորդները կստանան SMS ծանուցումներ՝ իրենց մասնակցության մասին անհրաժեշտ տեղեկատվությունով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը յուրաքանչյուր ամիս սահմանված չափանիշների հիման վրա կբացահայտի «Ամսվա հաջողակ»-ին և տվյալ հաճախորդի հաշվին կփոխանցի 100 000 ՀՀ դրամ պարգևավճար:
«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան