Տիգրիս գետի վրա նոր ամբարտակը սպառնում է հազարամյա պատմական ժառանգությունը թողնել ջրի տակ
Ոմանք այն անվանում են քաղաքակրթության օրրան, պատմաբանները նշում են Միջագետք․ վայր, որտեղ սկսվեց քարե դարը: Այս մասին գրում է euronews-ը։
Տիգրիս գետի վրա կառուցված նոր Իլիսու ամբարտակը շուտով ջրի տակ է թողնելու 12 հազար տարվա պատմություն ունեցող ժառանգությունն ու Հասանքեյֆ քաղաքը, որը դեռևս 1981թ․-ին հայտարարվել էր բնական պահպանվող տարածք։ Հայ պատմիչ Մատթեոս Ուռհայեցին այն անվանել էր Հարսնքվ։
Թուրքիայի կառավարության որոշմամբ կառուցված նոր ամբարտակի արդյունքում տարածքից տեղահանվելու է մոտ 50 հազար մարդ, իսկ պատմական կորուստներն անգնահատելի են:
Գետի վրա նոր ամբարտակը կառուցվել է գյուղատնտեսության համար ոռոգման ջուր ապահովելու, ինչպես նաև էլեկտրաէներգիա ստանալու համար:
Հասանքեյֆի քաղաքապետը Վահափ Քուզենն ասել է, քաղաքը 15 հազար տարիների պատմություն ունի՝ մի քանի քաղաքակրթություններով։ Այն մարդկային ժառանգություն է, որը լիովին կործանվելու է:
Տեղի բնակիչներն ասում են, որ չպետք է այդպես վարվեն: Իրենք կկորցնեն ամեն ինչ:
«Սա պատմություն է: Մեր մշակույթը շատ հարուստ է: Արևմուտքում ու Եվրոպայում գնահատում են պատմության պահպանումը, իսկ այստեղ մենք նստած ենք համաշխարհային գանձերի կենտրոնում: Ես այն պահելու կողմնակիցն եմ: Մենք պետք է ունենանք ինչ-որ բան, որպեսզի ցույց տանք մեր երեխաներին»,-ասել է տարածքի բնակիչներից մեկը։
Հաղորդվում է, որ ամբարտակի ջուրը Անկարան պատրաստվում էր լցնել նախօրեից՝ հունիսի 10-ից։ Գնահատվում է, որ ամբարտակն ու արտադրվող էլեկտաէներգիան տարեկան Թուրքիայի տնտեսությանը կբերեն 260մլն դոլար։
Ծրագրի դեմ հանդես են եկել տասնյակ քաղաքացիական հասարակական կազմակերպություններ՝ ներառյալ Թուրքիայից ու Իրաքից՝ կոչ անելով Անկարային հրաժարվել ծրագից։
Անկախ հետազոտողները նշում են, որ Հասանքեյֆն ու շրջակա Տիգրիսի հովիտը պատմականորեն կարևոր են, քանի որ Եփեսոսը, Տրոյան ու Կապադովկիան համապատասխանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 10 չափանիշներից 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան