Քեյթ Միդլթոնը որդուն 33-ամյա հնության կոստյում է հագցրել
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որդուն՝ արքայազն Լուիին հագցրել է նույն այն կոստյումը, որը կրել է նրա հորեղբայր արքայազն Հարրին ավելի քան 30 տարի առաջ:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Եղիսաբեթ երկրորդի ծննդյան օրվա ավանդական արարողությանը, որը կայացել է հունիսի 9-ին, արքայազն Լուին մասնակցել է երկնագույն զարդանախշերով սպիտակ պոլոյով և երկնագույն կիսավարտիքով: Նման հագուստ է եղել փոքրիկ արքայազն Հարրիի հագին 33 տարի առաջ նմանատիպ միջոցառմանը:
Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում գնահատել են Քեմբրիջի դքսուհու հնարամտությունը: Իր հերթին Միդլթոնը կրել է բաց-դեղին զգեստ և համապատասխան երանգի գլխարկ, որը զարդարված է եղել ծաղիկներով:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը նշվում է ավանդական շքերթով
- Քեյթ Միդլթոնին կարևոր թագավորական առաջադրանք են վստահել
- Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի ընտանեկան լուսանկարները
- Եղիսաբեթ Երկրորդը Քեյթ Միդլթոնին շքանշան է հանձնել
- Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պլանավորում են իրենց չորրորդ երեխային ունենալ 2020 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին