ԲԴԽ հետաձգած բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը տեղի ունեցավ այսօր
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ հանրային քննարկում էր կազմակերպել՝ ԲԴԽ-ի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ
Այն կազմակերպվել էր՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մայիսի 24-ի գրությունը։
Հիշեցնենք, որ այս քննարկումը պետք է կայանար հունիսի 7-ին, սակայն այն հետաձգվել էր` քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների խնդրանքով։
Քննարկման սկզբում Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը տեղեկացրեց. «Շուրջ մեկ ամիս առաջ ԲԴԽ-ն հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտը և ուղարկվել է Կառավարությանը՝ քննարկման։ Դատական համակարգի 2020 թվականի բյուջետային հայտը կազմում է 21 մլրդ 195 մլն 745 հազար դրամ, որը պլանավորում ենք բաշխել մեկ ծրագրում, որի մեջ կլինի 22 միջոցառում»։
Նա նշեց, որ դրանցից 16-ը վերաբերելու են ՀՀ դատարաններին, մեկը՝ ԲԴԽ-ին և դատական դեպարտամենքի կենտրոնական մարմնին, մեկը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մնացածը չորսը լինելու հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գործով ծախսերին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան