ԵՄ դեսպանները համաձայնել են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները մեկ տարով
Եվրամիության դեսպանները որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգել՝ կապված Ղրիմի՝ ՌԴ-ին միացման հետ։
Փաստաթուղթն ընդունվել է այսօր՝ հունիսի 12-ին, Բրյուսելում, ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում (COREPER): Այս մասին հայտնում է strana կայքը։
Հաղորդվում է, որ այս որոշումը դեռեւս պետք է հաստատվի հաջորդ շաբաթ ԵՄ Խորհրդի կողմից: Այս սահմանափակումները սկսել են կիրառվել 2014 թ. հունիսից և երկարաձգվում են մեկ տարով: Վերջին անգամ նման որոշում կայացվեց 2018 թվականի հունիսի 23-ին: