Զեյնալյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվեց պաշտոնից։
Հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ հրաժարականի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր անձամբ Զեյնալյանը։
Նա նախարար էր նշանակվել 2019 թ. հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով, մինչ այդ՝ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյանն ասաց՝ որն է եղել իր հրաժարականի պատճառը
- «Փաստ». Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ
- Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել
- Արտակ Զեյնալյան. Իհարկե, քաղաքական որոշում էր