Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով
Հռոմի իշխանություններն ընդլայնել են զբոսաշրջիկների համար արգելքների ցանկը։ aif.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Independent-ը։
«Հին կանոնները թարմացվել են, որպեսզի հարմարեցվեն ժամանակակից հասարակության կարիքներին»,- ասել է Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Նոր կանոնների համաձայն, տղամարդկանց արգելվում է հասարակական վայրերում լինել մերկ իրանով: Բացի այդ, հիմա Իտալիայի մայրաքաղաքում չի կարելի կողպեքներ կախել կամուրջների վրա, տեսարժան վայրերի մոտ «հետք թողնող» սնունդ օգտագործել, իսկ Իսպանական աստիճանների վրա տուրիստները չպետք է ճամպրուկների անիվներով դիպչեն աստիճաններին:
Հռոմում նաև արգելել են մի շարք խոշորագույն տուրիստական վայրերի տոմսերի հերթի տեղ վաճառելը։ Արգելքները խախտելու համար զբոսաշրջիկը վճարելու է մինչև 450 դոլար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է քաղաքում քայլել հարյուրապետի կերպարով, գիշերը ալկոհոլ օգտագործել և լողալ շատրվաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին