«Հրապարակ». ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։
Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ և իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և դրանից հետևություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։ Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման և այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։
Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ․ «Իմ քայլում» երեկ դիրքորոշում չէին հայտնում սպասվող քվեարկության վերաբերյալ՝ ասելով, թե դեռ պետք է հանդիպեն ու լսեն թեկնածուին։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը նախատեսվում է այսօր։ Բայց «Իմ քայլում» որոշումները ոչ թե խմբակցությունն է կայացնում, այլ Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան