Կրթություն, գիտություն 19:12 12/06/2019 Հայաստան

ՇՊՀ դասախոս. Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ...

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

«Ինչպես և սպասվում էր, Գյումրիում տարածված լուրերն այն մասին, որ նոր իշխանությունները հակված են լուծարել 85-ամյա բուհը և դրա փոխարեն ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել ու դրա ղեկավար նաշանակել յուրայիններից մեկին, անհիմն չէին և Արայիկ Հարությունյանն այսօր դրա վերաբերյալ բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել...

«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի խորհուրդ, հարցն այսպես կլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի և բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»,-ասել է պարոն նախախարը...

Նախ շատ վատ է, որ Ա.Հարությունյանը տեղյակ չէ, որ ՇՊՀ-ն կատաստրոֆիկ ֆինանսական վիճակում է, որ ուսումնական տարվա սկզբից բուհի դեկանները ուղղակի վարձահավաքությամբ են զբաղված, քանի որ համալսարանը աշխատավարձեր չի կարող վճարել...

Բուհն այնպիսի ֆինանսական վիճակում է, որ որևէ շինարարություն կամ վերանորոգման աշխատանքներ այս ընթացքում ՇՊՀ-ում չի կատարվում... Ի դեպ, բուհի ծայրահեղ ֆինանսական վիճակի մասին առաջինը բարձրաձայնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին և որոշում ընդունվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բուհի ֆինանսական վիճակից դուրս գալով` ծախսերի ծավալի կրճատման վերաբերյալ առաջարկների ներկայացմամբ...Նախարարի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ն հանդիպումների ժամանակ ևս բարձրաձայնում է ՇՊՀ-ի ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակի մասին ու շատ զարմանալի է,որ նախարար Ա.Հարությունյանը բուհի ֆինանսական վիճակի մասին ապատեղեկություններ է տարածում...

Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Ա. Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով (ով բավական «մոտ» է կանգնած նախարարին), որը չի տիրապետում իր գործառույթներին, չգիտի իր պարտականությունները և իրավունքները...

Ինչ վերաբերում է ՇՊՀ-ում գործող խմբակներին, ապա հենց սուպերնախարար Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի Ժ/Պ-ն է, որ, ի սկզբանե, եղել է նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմներից մեկը՝ նրա ֆան-ակումբի ակտիվ անդամներից էր, և որևէ պաշտոն չունենալով երբևէ հանրակրթական և առավելապես բուհական ոլորտում, նույն Մինասյանի թեթև ձեռամբ՝ համալսարանի կանոնադրությունում փոփոխությունների միջոցով պարոն Սերոբյանին մեկ տարվա մեջ նշանակեց դեկան, պրոռեկտոր, իսկ նախարարն էլ ռեկտոր... Բոլոր բուհերում էլ խմբակներ կան, բայց ռեկտորի գլխավոր խնդիրն է բոլորի հետ նորմալ, գործնական և աշխատանքային հարաբերություններ ստեղծելը, այլ ոչ թե նրանցից մի քանիսի հետ սերտ կամ ծածուկ կապը պահպանելն ու հովանավորելը...

Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը հիշել է նաև իր երկու այցը ՇՊՀ ու այն բնութագրել «խայտառակություն»... Այո՛, համաձայն եմ, որ խայտառակություն էր, քանի որ շատ ամոթ էր, երբ նախարարն ինքն է հրավիրում նախկին ռեկտորի ֆան-ակումբի ներկայացուցիչներին բանակցությունների ու ստանում մերժում... Այո՛, հենց այդպես, պարոն նախարարի հրավերը արհամարհված մնաց ու դա բավական երկար քննարկվեց Գյուրիում...
Պարոն Հարությունյանը փորձում է բուհի ապագա լուծարման մեղավոր դարձնել ՇՊՀ-ի աշխատակիցներին... Գյումրիում վաղուց են խոսում այն մասին, ինչի մասին սուպերնախարար Հարությունյանը հիմա է բարձրաձայնում ու երևի մտածում է, որ այստեղ այդ մասին չգիտեն...

Տխրեցնեմ նախարարին և ավելացնեմ, որ Գյումրիում ավելին են խոսում նրա «ծրագրերից», ըստ որի Երվանդ Սերոբյանին միտումնավոր են նշանակել ռեկտորի ԺՊ, որ բուհը կազմալուծի, իսկ նրա փլատակների հիմքերի վրա ձևավորվող բուհի ռեկտոր նշանակվի սուպերնախարար Ա.Հարությունյանի "մտերիմներից" մեկը, որի անունը Գյումրիում ևս շրջանառվում է...

Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ...

Հետհեղափոխական շրջանում երևանյան շատ բուհերում՝ ԵՊՀ, Գյուղակադեմիա, ԵՊԲՀ և այլն ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել և դրանց արդյունքները հրապարակվել են... Իսկ ՇՊՀ-ում, որտեղ չարաշահումների մասին տվյալները հրապարակվում են 2017 թ-ի աշնանից, ՊՎԾ-ն մտադրություններ էլ չունի մտնել...

ՇՊՀ ռեկտորի ընտրությունների երկու անգամ տապալելը ևս ծրագրված էր.այն ձեռնտում էր և՛ Սահակ Մինասյանին,ով այդպիսով «ջրից չոր դուրս կգա», քանի որ ստուգումներ չեն իրականացվի և նախարարությանը՝ով իր վաղուց ծրագրված դավադրությունը կյանքի կկոչի և կվերացնի ՇՊՀ-ն...

Հ.Գ. Շիրակի պետհամալսարանի լուծարումը դավաճանություն է... Թայֆաբազությունը և հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}