Գեղեցիկ, մաքուր, հյուրընկալ. Աբխազ ֆուտբոլիստները՝ Արցախի մասին
Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-10-ը կայացած Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում բրոնզե գավաթակիր Աբխազիայի հավաքականը երեկ առավոտյան է վերադարձել հայրենիք։ sputnik-abkhazia.ru-ի հաղորդմամբ, հավաքականի պաշտպան Աստամուր Ցիշբան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում Աբխազիայի մասին շատ բան գիտեն։ Ֆուտբոլիստը նշել է, որ երկրի մայրաքաղաքը Ստեփանակերտը, որն ընդունել էր առաջնությունը, գեղեցիկ է և մաքուր։
Այն օրերին, երբ խաղեր չեն եղել, աբխազ մարզիկներն էքսկուրսային ծրագրի շրջանակներում այցելել են Արցախի տարբեր վայրեր և Շուշիում կազմակերպել են զբոսախնջույք։ Հավաքականից մեկ այլ ֆուտբոլիստ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հյուրընկալ է։ Ինչ վերաբերում է խաղին, նրա խոսքով, իրենց հավաքականի համար ամենաբարդը եղել է Արևմտյան Հայաստանի հետ հանդիպումը։
Աբխազիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ իր խաղացողներից գոհ է, բայց նրանց բախտը չի բերել, անհաջողության պատճառը եղել է խաղացողների ավելորդ լարվածությունը։
Առաջնության ընթացքում Արցախ է ժամանել 8 թիմ, պաշտոնատար անձանց և ֆուտբոլիստների քանակը 300 էր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան