Forbes-ը հրապարակել է 2019 թ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կազմել է 127 մլն դոլար, որից 35 մլն-ը ստացել է մի շարք հայտնի ապրանքանիշերի հետ առևտրային պայմանագրերի շնորհիվ:
Forbes-ի վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա եկամուտը կազմել է 109 մլն դոլար:
Երրորդ տեղում հայտնվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որի եկամուտը կազմել է 105 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում հայտնվել է մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ վաստակելով 94 մլն դոլար:
Հինգերորդ տեղը զբաղեցրել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը վաստակել է 600 հազար դոլար:
Վարկանիշային աղյուսակի 100 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում հայտնվել է մեկ կին՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը՝ վաստակելով 29,2 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա