Բայդենը խոստացել է նախագահի պաշտոնում հասնել քաղցկեղի բուժման
2020-ին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է հասնել քաղցկեղի բուժմանը, եթե ինքն ընտրվի պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է gazeta-ն:
Նշվում է, որ նա նման հայտարարություն արել էր ամերիկյան Օթթումվա քաղաքում (Այովա) ունեցած ելույթում: Բայդենի որդին՝ Բոն, մահացել է ուղեղի քաղցկեղից 2015 թվականին, երբ 46 տարեկան էր:
Նախագահի թեկնածուի խոսքերով, հիվանդության պատճառով ընտանիքի անդամի «կորուստի» հետ կապված դժվարին իրավիճակում բոլորը փորձում են աջակցել իր հարազատներին և ասում են, թե գիտեն, թե ինչպես են զգում, բայց իրականում նրանք դա չեն պատկերացնում:
«Ես խոստանում եմ, որ եթե ես ընտրվեմ նախագահ, կտեսնեք ամենակարեւորը, որը կփոխի Ամերիկան, մենք կբուժենք քաղցկեղը», - ասել է Բայդենը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան